ԲԱՐՁՐԱՍՏԻՃԱՆ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ԷԹԻԿԱՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

Հարգելի գործընկեր,

Ձեզ է ներկայացվում հայտարարատու պաշտոնատար անձի, նրա ընտանիքի կազմի մեջ մտնող անձանց՝ ամուսնու, անչափահաս զավակի (այդ թվում որդեգրված), խնամակալության կամ հոգաբարձության տակ գտնվող անձանց, համատեղ բնակվող յուրաքանչյուր անձի հայտարարագրերի էլեկտրոնային եղանակով լրացման և ներկայացման (հանձնման) էլեկտրոնային համակարգը։

Համակարգի ներդրմամբ հայտարարագրման ենթակա տվյալները լրացվում և ներկայացվում են առցանց, ինչի արդյունքում պարզեցվում է հայտարարագրման գործընթացը:

Սույն համակարգի միջոցով ենթակա են ներկայացման «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված հայտարարագրերի բոլոր տեսակները: Համակարգն ինքնաշխատ եղանակով ներբեռնում է մի շարք անձնական տվյալներ, ինչպես նաև կատարում է հուշումներ հայտարարագրմանն առնչվող օրենսդրական դրույթների և հայտարարագրերի լրացման կանոնների վերաբերյալ, ինչը կօգնի Ձեզ ներկայացնելու ճշգրիտ և ամբողջական տվյալներ բովանդակող հայտարարագրեր: